Ամերիաբանկը՝ 2022-ի ՀՀ լավագույն բանկ, ըստ Global Finance ամսագրի 4 ապրիլի 2022 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է Global Finance-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 29-րդ մրցանակաբաշխության շրջանակում, որը գնահատում է ընթացիկ ժամանակահատվածում աշխարհի մոտ 150 երկրում և տարածքում բանկերի արձանագրած ֆինանսական արդյունքները։ Ընտրությունը կատարվել է Global Finance-ի խմբագիրների կողմից` հաշվի առնելով կորպորատիվ ֆինանսական առաջնորդների, բանկիրների և վերլուծաբանների հետ ընդլայնված խորհրդակցությունները և հիմք ընդունելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ բանկերի ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնեսի զարգացումն ու պրոդուկտների նորարարությունը։ Global Finance-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոյի խոսքով` ֆինանսական աշխարհում ընթացիկ իրարանցման պայմաններում կորպորատիվ առաջնորդները բանկային հարաբերությունների ընտրության հարցում բախվել են նոր մարտահրավերների։ «Մեր մրցանակներն օգնում են որոշում կայացնողներին ընտրելու լավագույն ֆինանսական գործընկերներին», - նշել Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն։ Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Անչափ ուրախ ենք «Global Finance» ամսագրի կողմից հերթական անգամ Հայաստանի լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ։ Սա մեր ֆինանսական հզորության օբյեկտիվ և բարձր գնահատականն է, ինչն արտացոլված է վերջին մի քանի տարիներին ֆինասական շուկայում մեր ունեցած առաջատար դիրքով։ Առավել լայն համատեքստում սա արտաքին մարտահրավերներին դիմակայելու և շուկայի պահանջների շարունակական փոփոխություններին արձագանքելու մեր կարողության վկայությունն է։ Այն ապացուցում է, որ Բանկն իր զարգացման ճիշտ ուղու վրա է և մղում է բոլորիս դեպի շարունակական առաջընթաց` ի շահ մարդկանց, ում ծառայություն ենք մատուցում և որոնց հետ աշխատում ենք»։ Վերջին տասնամյակում Ամերիաբանկը Global Finance ամսագրի Լավագույն բանկ մրցանակին արժանանում է ութերորդ անգամ։ Մեկ ամիս առաջ նույն պարբերականի կողմից Ամերիաբանկը ճանաչվել էր նաև Հայաստանի լավագույն ներդրումային բանկը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |