Յիրիկյանը «Առաջին բիզնես դպրոցի» ուսանողներին է ներկայացրել Վիվա-ՄՏՍ-ի փորձը՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում![]() 4 ապրիլի 2022 - 18:47 AMT PanARMENIAN.Net - «Առաջին բիզնես դպրոցի» հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյաննուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում: «Առաջին բիզնես դպրոցը», որը ՀՀ-ում գործում է 2014-ից, նպատակ է հետապնդում զարգացնել ՀՀ բիզնես միջավայրը՝ հատկապես որակյալ և մրցունակ կադրեր պատրաստելու և նոր ստարտափեր ստեղծելու միջոցով։ «Առաջին բիզնես դպրոցի» շրջանավարտներից շատերն արդեն զբաղվում են ձեռնարկատիրությամբ կամ աշխատում են մասնագիտական ոլորտում: Դա բանախոսին թույլ է տվել թեման ներկայացնել համակողմանիորեն, անդրադառնալ առաջնորդության ու կառավարման հմտությունների լայն շրջանակի, ինչպես նաև բերել կոնկրետ օրինակներ: Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է ժամանակակից ընկերությունների հաջողության հիմքում ընկած հիմնական մոտեցումներին և սկզբունքներին՝ Վիվա-ՄՏՍ-ի օրինակով: Դասախոսության ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է մարքեթինգային ճկուն քաղաքականություն ունենալու կարևորությանն ու նորարարությանը՝ տեխնոլոգիաների ու կորպորատիվ կառավարման ոլորտներում: «Վիվա-ՄՏՍ-ը մեծ ուշադրություն է դարձնում առաջարկվող ծառայությունների բազմազանությանը: Յուրաքանչյուր անհատ ու կազմակերպություն կարող է գտնել իր բյուջեին, պահանջներին, նախասիրություններին համապատասխանող սակագնային պլան կամ փաթեթ, որում կարող է համադրել ձայնային ու ինտերնետային այս կամ այն ծառայությունը, բազմապիսի հավելվածները: Սա գնահատվում է մեր բաժանորդների կողմից, ինչն ակնհայտ է դառնում բաժանորդի գոհունակության գնահատմանն ուղղված հետազոտությունների արդյունքում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը՝ ներկայացնելով հեռահաղորդակցության ու թվային համալիր ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, հաջողված փորձն ու ձեռքբերումները: «Մենք գնահատեցինք հնարավորություններն ու ռիսկերը և բռնեցինք թվային փոխակերպման ճանապարհը: Վիվա-ՄՏՍ-ը հետզհետե վերածվում է տեխնոլոգիական` ՏՀՏ ընկերության: Համաշխարհային միտումներին համահունչ՝ բջջային օպերատորը շարժվում է թվակերպման ուղղությամբ: Թվային փոխակերպումն այլևս անդառնալի գործընթաց է այն բանից հետո, երբ ընկերությունն ընտրություն կատարեց հօգուտ smart pipe (խելացի խողովակ), այլ ոչ՝ dumb pipe (կույր խողովակ) հայեցակարգի»,-ասել է նա: Բանախոսը ներկայացրել է առաջնորդության և մենեջմենթի կարևոր սկզբունքները, որոնցով, ըստ Յիրիկյանի, պետք է առաջնորդվի ժամանակակից գործարարը: «Կառավարիչը պետք է ունենա առաջնորդի հատկանիշներ, սակայն, կորպորատիվ միջավայրում, առաջնորդության իրագործումը պետք է իրականացվի կանոնակարգերի, ընթակակարգերի, ընդունված նորմերի՝ օրենքների շրջանակներում: Միևնույն ժամանակ՝ մենեջերի կամ կառավարչի հաստիքի լինելը չի նշանակում, որ մարդը պարտադիր պետք է ղեկավարի մեծ թվով մարդկանց: Մենեջեր է նաև նա, ով գործընթացներ է ղեկավարում, կրիտիկական ենթակառուցվածքի աշխատանք է ղեկավարում, թիմ է ղեկավարում, շահառուների հետ հարաբերություն է համակարգում ու կառավարում»,- ասել է Յիրիկյանը: Սկսնակ գործարարներին ու մասնագետներին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է խուսափել կոմֆորտի գոտուում մնալուց, երբեք չխորշել «սևագործ» աշխատանքից, չվախենալ սխալվելուց, կայացման համար ընտրել անկայուն իրավիճակներ ու միջավայրեր, չարչարվել, մտածել և խնդիրների լուծման ոչ ստանդարտ լուծումներ գտնել: «Պետք է կառավարել՝ օրինակ ծառայելով: Առաջնորդ դառնալու առաջին քայլերից է աշխատավայրում նախաձեռնող լինելը»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը: Դասախոսության վերջում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պատասխանել է ուսանողների հարցերին: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |