Ադրբեջանցիներն Իրանի քաղաքացու են սպանել այդ երկրի հետ սահմանին

Ադրբեջանցիներն Իրանի քաղաքացու են սպանել այդ երկրի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ ադրբեջանցիներն Իրանի քաղաքացու են սպանել։

Ըստ Ադրբեջանի սահմանապահ ծառայության, 6 զինված իրանցի փորձել է հատել սահմանը, որոնց ձերբակալելու փորձի ժամանակ նրանցից մեկը՝ 1996 թ. ծնված Բեհնամ Բալային սպանվել է, մյուսներին հաջողվել է թաքնվել։

Նշվում է, որ սպանվածի մոտ հայտնաբերվել է Կալաշնիկովի ինքնաձիգ և ավելի քան 32 կգ թմրանյութ, գրում է Interfax.az-ը։

Միջադեպը գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած Ջրականում՝ Շիհալիագալի գյուղի մոտ։

Նշվում է նաև, որ ավելի ուշ իրանցիներից մեկը ևս հայտնաբերվել է և որ իրանական կողմն իրազեկված է միջադեպի մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---