Սերժ Սարգսյան․ Հայտարարված սկզբունքներից շեղվելու դեպքում մեզ իրավունք ենք վերապահելու ցանկացած ճանապարհով փոխել այս իշխանությանը

Սերժ Սարգսյան․ Հայտարարված սկզբունքներից շեղվելու դեպքում մեզ իրավունք ենք վերապահելու ցանկացած ճանապարհով փոխել այս իշխանությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմության հրավիրած հանրահավաքից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասել է, որ հազարավոր մասնակիցներ սկզբունքներ են հայտարարել, որոնցից շեղվելու պարագայում իրենք իրավունք են վերապահելու հասանելի ցանկացած ճանապարհով փոխել այս իշխանությանը։

Երբ հավաքի մասնակիցները քայլերթով գնացել են Ֆրանսիայի հրապարակ և կենտրոնում կանգնեցրել Արցախի դրոշը, այդ արարողությանը հետևել է նաև Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ եթե ապրիլի 6-ին պարզվի, որ Բրյուսելում բանավոր պայմանավորվածությամբ էլի տարածքներ են զիջվել, այդ դեպքում ո՞րն է լինելու ընդդիմության և հանրության անելիքը, նա ասել է. «Ես վստահ եմ, որ վաղը որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Որ ստորագրվի, չստորագրվի, ինչ էլ ուզում է լինի, այսօր մեր հազարավոր հայրենակիցներ սկզբունքներ են հայտարարել և այդ սկզբունքներին հավատարիմ են մնալու: Այդ սկզբունքներից շեղվելու պարագայում, ինչպես Ազատության հրապարակում հայտարարվեց, մենք մեզ իրավունք ենք վերապահելու հասանելի ցանկացած ճանապարհով փոխել այս իշխանություններին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Ապրիլի 6-ին վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է նաև Փաշինյանի, Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---