6 ապրիլի 2022 - 12:53 AMT
Փսակի․ ՌԴ-ին ընտրության առջև ենք կանգնեցնում՝ կամ դեֆոլտ, կամ պահուստային արտարժույթի ծախս

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ -իկողմից պատժամիջոցներ սահմանելու նպատակն է ՌԴ-ին ընտրության առջև կանգնեցնել՝ կամ դեֆոլտ, կամ պահուստային արտարժույթի ծախս։

«Ռուսաստանի ռեսուրսներն անվերջ չեն։ Հատկապես հիմա, հաշվի առնելով մեր սահմանած քայքայիչ պատժամիջոցները։ Նրանք ստիպված են լինելու ընտրել մնացած դոլարային ռեզերվների նվազեցման և նոր եկամուտների որոնման կամ դեֆոլտի միջև»,- ասել է նա, հայտնում է «Իզվեստինա»։

Ըստ Փսակիի, ԱՄՆ-ի հիմնական խնդիրն է հյուծել ռեսուրսները, որոնք Մոսկվան ունի՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար, և անորոշություն ու խնդիրներ առաջացնել ՌԴ ֆինանսական համակարգի համար։

Փսակին նշել է, որ բոլոր նրանք, ովքեր Սպիտակ տան դիրքորոշումից տարբերվող կարծիք ունեն, «պատմության սխալ կողմում են»։ Այդպես է նա արձագանքել ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունի այն հայտարարությունը, թե Բուչայում իրադարձությունների մասով ՌԴ-ին ուղղված մեղադրանքները պետք է փաստերի վրա հիմնվեն։

Փսակին նաև հայտարարել է ՌԴ դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որը հրապարակվելու է ապրիլի 6-ին, որով նախատեսվում է արգելել ներդրումները ՌԴ-ում և սահմանափակումներ են սահմանվում ՌԴ պետձեռնարկությունների և ֆինանսական հաստատությունների, ՌԴ պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։