3 ապրիլի 2009 - 17:20 AMT
Ներկայացվել է ՀՀ ԿԲ 2009 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության Ծրագիրը
Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի ավանդական հանդիպումը երկրի առեւտրային բանկերի ղեկավարների հետ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի` հասարակայնության հետ կապերի գծով ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ ներկայացվեց ՀՀ ԿԲ 2009 թ. դրամավարկային քաղաքականության Ծրագրի (առաջին եռամսյակ) ճշգրտված տարբերակը, որը տեղադրված է Կենտրոնական բանկի ինտերնետային էջում` www.cba.am: