Պեսկովը բարի կամքի դրսևորում է անվանել Կիևի շրջանից ռուսական զորքերի հետքաշումը

Պեսկովը բարի կամքի դրսևորում  է անվանել Կիևի շրջանից ռուսական զորքերի հետքաշումը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին հարցազրույցում բարի կամքի դրսևորում է անվանել ռուսական զորքերի հետքաշումը Կիևի շրջանից։

«Բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար մենք ցանկանում էինք բարի կամքի ժեստ անել։ Մենք կարող ենք լուրջ որոշումներ կայացնել բանակցությունների ժամանակ, այդ պատճառով նախագահ Պուտինը հրաման է արձակել մեր զորքերին՝ հեռանալ տարածաշրջանից (Կիևի շրջանից)»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Մոսկվան բանակցությունների միջոցով «ցանկանում է վերջ դնել ռազմական գործողությանը և շահագրգռված է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվի առաջադրված պահանջներին»։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---