Երևանում «Մանկական Եվրատեսիլի» անցկացման օրը հայտնի է![]() 6 ապրիլի 2022 - 18:23 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի անցկացման օրը հայտնի է՝ այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում են Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը: «Մանկական Եվրատեսիլը» կանցնի Երևանում նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մրցույթում ՀՀ-ն ներկայացնող Մալենայի հաղթանակի շնորհիվ։ «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»,- ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը Snap երգով: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |