Փաշինյանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Եվրախորհրդի նախագահի հետ

Փաշինյանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Եվրախորհրդի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Բրյուսելում նախատեսվում է Փաշինյանի, Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Վարչապետի այցը Բրյուսել երկօրյա է։

Մարտի 31-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին ՀՀ-ն արձագանքել է թե հրապարակային, թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով: «Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եվ ուրեմն հարց է ծագում, ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն: Պատճառն այն է, որ ՀՀ-ն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը»,-ասել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանագիրը որքան հնարավոր է սեղմ ժամկետում պետք է ստորագրվի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---