Ծառայությունների ոլորտը ՀՀ-ում հունվար-փետրվարին աճել է 20.1%-ով

Ծառայությունների ոլորտը ՀՀ-ում հունվար-փետրվարին  աճել է 20.1%-ով

PanARMENIAN.Net - Ծառայությունների ոլորտը ՀՀ-ում 2022-ի հունվար-փետրվարին աճել է 20.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 316, 297.7 մլն դրամ (ընթացիկ գներով), հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

2022-ի փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 159, 581.7 մլն դրամ, աճը 2021-ի փետրվարի համեմատ կազմել է 19%, իսկ ընթացիկ տարվա հունվարի համեմատ՝ 1.4%, գրում է ԱՌԿԱ-ն։

Ծառայությունների ոլորտի ընդհանուր կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռը (25%) բաժին է ընկնում ֆինանսական և ապահովագրական ծառայություններին՝ 79,037.1 մլն դրամ ծավալով, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2.3%։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---