Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն 7 ապրիլի 2022 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8․5 միավոր և առաջին հորիզոնականը կիսել Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Բլյուբաումի հետ: Վերջինս հաղթող է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշներով, իսկ Սարգսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով 6-րդ քայլում ոչ ոքի է խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի, իսկ Մատիաս Բլյուբաումը՝ խորվաթ Իվան Սարիչի հետ։ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի անհատական առաջնության լավագույն 20-յակում ընդգրկվել են նաև Սամվել Տեր-Սահակյանը (12-րդ) և Հայկ Մարտիրոսյանը (13-րդ): Առաջին 20 հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կմասնակցեն 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկությանը։ ԵԱ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը կստանա 20,000, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15,000, իսկ երրորդը` 10,000 եվրո: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |