Տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային և անձնական տվյալներ

Տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային և անձնական տվյալներ

PanARMENIAN.Net - Հայաստանում տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային ու անձնական տվյալներ, հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

Կեղծարարները կապ են հաստատում վարձակալությամբ բնակարան տվողներին և գումար փոխանցելու համար կեղծ հղում տրամադրում։

Նշվում է, որ պետք չէ անցնել այդ հղմամբ ու անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ լրացնել։ «Ուշադիր եղեք, նման դեպքերում ակնկալում են, որ կլրացնեք կամ կտրամադրեք ոչ միայն ձեր բանկային քարտի համարը, այլ նաեւ քարտի վավերականության ժամկետը եւ քարտի հետադարձի եռանիշ թիվը (CVV/CVC): Դա ինքնին վկայում է այն մասին, որ իրականում փորձում են ձեզ խաբել, քանի որ ձեզ գումար փոխանցելու համար ո՛չ քարտի վավերականության ժամկետը, ո՛չ քարտի հետադարձի եռանիշ թիվը անհրաժեշտ չեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---