ՌԴ-ն դժգոհել է Ուկրաինային թուրքական Bayraktar-ներ մատակարարելուց

ՌԴ-ն դժգոհել է  Ուկրաինային թուրքական Bayraktar-ներ մատակարարելուց

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դժգոհություն է հայտնել Թուրքիային թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչուներ Ուկրաինային մատակարարելու համար։ Այդ մասին ապրիլի 8-ին բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկն ասել է արտասահմանյան ԶԼՄ-ների հետ հանդիպմանը։

«Ռուսները վրդովված են և ժամանակ առ ժամանակ բողոքում են դրոնների վաճառքից։ Նախկինում էլ էին բողոքում, հիմա էլ են բողոքում»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենք արդեն «պատասխանել են, որ դրանք մասնավոր ընկերություններ են և որ անօդաչուների գնումներն արվել են նաև մինչև պատերազմը»,-գրում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ ուկրաինական զորքերը սկսում են հաջողություններ գրանցել, այդ թվում նաև թուրքական ԱԹՍ-ների շնորհիվ։

Դեռևս մինչև պատերազմը Ուկրաինան 50 հատ Bayraktar TB2 էր գնել, իսկ մարտին՝ ևս լրացուցիչ խմբաքանակ, որի կոնկրետ թիվը չի հրապարակվել։ Մինչ պատերազմը Ուկրաինան նաև անօդաչուների համատեղ արտադրության մասին համաձայնագիր է կնքել Թուրքիայի հետ, ինչն առաջացրել էր Մոսկվայի խիստ բացասական արձագանքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---