Moderna-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 765,000 դեղաչափ հետ է կանչել

Moderna-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 765,000 դեղաչափ հետ է կանչել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Moderna ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 765,000 դեղաչափ հետ է կանչել սրվակներից մեկում օտար մարմնի առկայության պատճառով, հայտնում է Reuters-ը։

Խոսքն իսպանական կապալառու դեղագործական Laboratorios Farmaceuticos Rovi (ROVI) ընկերությունում արտադրված պատվաստանյութի խմբաքանակի մասին է։

Moderna-ն հայտարարել է, որ չի կարծում, թե աղտոտումը վտանգ է ներկայացնում այլ դեղաչափերի պարագայում և ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշումը պայմանավորված է ծայրահեղ զգուշավորությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---