Քլինթոնը ժամանակին առաջարկել է Պուտինին և Ելցինին, որ ՌԴ-ն անդամակցի ՆԱՏՕ-ին

Քլինթոնը ժամանակին առաջարկել է Պուտինին և Ելցինին, որ ՌԴ-ն անդամակցի ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ժամանակին առաջարկել է ՌԴ նախագահներ Բորիս Ելցինին, իսկ հետո՝ Վլադիմիր Պուտինին, որ ՌԴ-ն անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այդ մասին նա գրել է Atlantic-ի սյունակում։

Նա նշել է, որ 1990-ին զարգանում էին կապերը ՌԴ և դաշինքի միջև, Մոսկվան մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, կնքվել է ՌԴ-ՆԱՏՕ Հիմնարար ակտը, ԱՄՆ-ն ֆինանսավորել է ռուսական զորքերի դուրսբերումը Մերձբալթյան երկրներից, համատեղ մասնակցություն է եղել մի քանի խաղաղապահ գործողությունների, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ ամբողջ ընթացքում մենք ՆԱՏՕ-ի դռները բաց ենք պահել ՌԴ անդամակցության համար, և այդ մասին ես պարզ ասել եմ Ելցինին, հետո նրա հետնորդ Վլադիմիր Պուտինին»,-ասել է Քլինթոնը։

Նա նաև կեղծ է անվանել այն պնդումները, թե ԱՄՆ-ն «անտեսել է, չի հարգել և ձգտել է մեկուսացնել Ռուսաստանին», սակայն, խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն ընդլյանվել է դեպի արևելք, անկախ Մոսկվայի առարկություններից։ Նա դաշինքի այդպիսի քաղաքականությունը «ճիշտ է» անվանել։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ 2000-ին Քլինթոնի Մոսկվա այցի ժամանակ ինքը հարցրել է, թե ինչպես ԱՄՆ-ն կվերաբերվի ՌԴ հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որի արձագանքը «շատ զուսպ էր»։ Պուտինն ասել է, որ ԱՄՆ իրական դիրքորոշումն այդ հարցում տեսանելի է Մոսկվայի հասցեին փաստացի ոչ բարեկամական քայլերից, ինչպիսին էր ակնհայտ աջակցությունն ահաբեկիչներին Հյուսիսային Կովկասում, քամահրական վերաբերմունքn անվտանգության ոլորտում ՌԴ մտահոգություններին, ՀՀՊ Պայմանագրից դուրս գալը և այլն։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---