Մակրոնն առաջատար է Ֆրանսիայի նախագահի ընտրություններում․ 2-րդ փուլ կլինի11 ապրիլի 2022 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին կայացած նախագահական ընտրություններում, քվեաթերթիկների 97%-ի մշակումից հետո, հավաքել է ձայների 27.6%-ը և առաջատարն է։ Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն։ Մակրոնը մոտակա մրցակցից առաջ է 2-3 տոկոսով։ 2-րդ փուլ կլինի՝ ապրիլի 24-ին։ Մակրոնի մոտակա մրցակիցն է «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը՝ 23.41%-ով, երրորդը` «Չհանձնված Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը՝ 21.95%-ով, գրում է Deutshe Welle-ն։ Նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 12 թեկնածու։ Միևնույն ժամանակ ավանդական կուսակցությունների՝ սոցիալիստական և պահպանողական, ներկայացուցիչները շատ քիչ ձայներ են հավաքել։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, ստացել է քվեների 1.7%-ը, իսկ աջակենտրոն «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը՝ 4.75%։ 2017-ի ընտրություններում Մակրոնը ստացել էր ձայների 66.1%-ը, Լե Պենը՝ 33.9%-ը։ Photo. AFP/Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |