ՀՀ-ում կովիդի դեմ բուսթերով պատվաստվել է 39,199 մարդ

ՀՀ-ում կովիդի դեմ բուսթերով պատվաստվել է 39,199 մարդ

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ երրորդ խթանիչ՝ բուսթերով պատվաստվել է 39,199 անձ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 2,142,685 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Առաջին դեղաչափով կատարվել է 1,117,714 պատվաստում, երկրորդով` 982,752։

Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,678-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1-ով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---