Աբրահամյան․ Արցախի պետկառավարման համակարգը կառուցվածքային լուրջ փոփոխության կարիք ունի11 ապրիլի 2022 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին Արցախում, հայտարարել է, որ Արցախի պետական կառավարման համակարգը կառուցվածքային և բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Նա հավելել է, որ Արցախի դերակատարները ներսում պետք է հստակ սահմանեն, թե ո՞ւր ենք շարժվում, ո՞ր ճանապարհով և ի՞նչ միջոցներով/ռեսուրսներով։ «Ընդհանրապես հետպատերազմական ժամանակահատվածի մտածելակերպն ու մոտեցումները չեն համապատասխանում այն սպառնալիքներին, որոնք ոչ միայն մեր գլխավերևում են, այլ գնալով աճի նոր միտումներ են դրսևորում։ Առհասարակ Արցախի հիմնական քաղաքական ուժերը, հասարակական խմբերը, ակտիվ դերակատարները ներսում ռեստարտ տալու խնդիր ունեն։ Անկախ ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, Արցախի ներսում լուրջ փոփոխություններ անելու և իրավիճակ փոխելու ռեսուրս կա։ Այս դեպքում խոսքը ոչ թե առաջնային կադրային տեղաշարժերի մասին է, որի կարիքը ևս կա, այլ հանրային կյանքում, հրատապ խնդիրներում, պետական բյուջեով նախատեսված ծրագրերում լուրջ վերանայումների մասին։ Արցախի դերակատարները ներսում պետք է հստակ սահմանեն, թե ո՞ւր ենք շարժվում, ո՞ր ճանապարհով և ի՞նչ միջոցներով/ռեսուրսներով։ Նույն ձևով Արցախից պետք է ձևակերպվի, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՀ օրվա իշխանությունից, Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից։ Ես ևս հակված եմ այն մտքին, որ Արցախում մեծ փոփոխություններ կարող են լինել, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանության փոփոխություն, սակայն որպես Արցախը որոշակի խորությամբ պատկերացնող մարդ, չեմ կարող չտեսնել, որ Արցախում կա լուրջ ռեսուրս, որի համախմբումն ու ճիշտ ուղղորդումն Արցախի անվտանգային միջավայրի բարելավման և բնականոն կյանքի ապահովման համար պոկում կապահովի»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |