Ապրիլի 11-ից նոր ավտոբուսների վարորդները կմանրեն գումարը՝ 100 դրամանոցն արկղը գցելու համար

Ապրիլի 11-ից նոր ավտոբուսների վարորդները կմանրեն գումարը՝ 100 դրամանոցն արկղը գցելու համար

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` ապրիլի 11-ից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Մինչ օրս 100 դրամանոց չունենալու դեպքում քաղաքացին չէր կարող օգտվել տրանսպորտի այդ ձևից կամ գումարը տալիս էր վարորդին, ինչը դժգոհություն էր առաջացնում։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուներից հետաքրքրվել է՝ կարո՞ղ են արդեն քաղաքացիները դրամը մանրել:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը զեկուցել է, որ առկա մանրադրամները կազմում են օրական շրջանառության ընդամենը 15%-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգի անցնելը, ունենան 100 դրամանոցներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---