Երևանի համար ևս 100 նոր ավտոբուս կգնվի

Երևանի համար ևս 100 նոր ավտոբուս կգնվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 100 նոր ավտոբուս: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ավտոբուսների գնման համար մրցութային փաթեթ պատրաստել:

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ:

Մայիսի 1-ից Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով կսպասարկվի ևս մի քանի երթուղի: Գործընթացը կկազմակերպվի ավտոբուսային պարկում այս պահին առկա 54 միավոր շարժակազմով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---