Քարաթափում՝ Վարդենյանց լեռնանցքում․ Ճանապարհը միակողմանի է երթևեկելի

Քարաթափում՝ Վարդենյանց լեռնանցքում․ Ճանապարհը միակողմանի է երթևեկելի

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին՝ ժամը 06:16-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1.5 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---