Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք

Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք

PanARMENIAN.Net - Սուրբ Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու քահանա Տեր Ներսես Ասրյանը։

«Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ»,- ասվում է գարռամն մեջ։

Երկար ժամանակ է, ինչ հայ ուխտավորները չեն կարողանում այցելել Դադիվանք՝ 2021-ի մայիսից։ 2021–ի հոկտեմբերին, Մոսկվայում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բարձրացրել էր այդ հարցը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը՝ եռակողմ բանակցություններ էին ընթանում, սակայն մինչ օրս դրանք արդյունք չէին տվել։

Դադիվանքը, որը գտնվում է Քարվաճառի շրջանում, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 2020-ի նոյեմբերի 9–ի հայտարարությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---