Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ Ինչո՞ւ են ձեր սպասարկման համար գումարներ դուրս գրվում

Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ Ինչո՞ւ են ձեր սպասարկման համար գումարներ դուրս գրվում

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, արձագանքելով ընդդիմության կողմից ԱԺ քառօրյայի նիստերը բոյկոտելու որոշմանը, մեղադրել է նրանց չաշխատելու դիմաց աշխատավարձ ստանալու մեջ և հորդորել է վայր դնել մանդատները։

«Ինչու՞ մանդատները վայր չեք դնում: Եթե այստեղ գործունեությունը չեք ծավալում, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ինչո՞ւ են ձեր սպասարկման համար գումարներ դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, գտեք ձեզ»,-ասել է նա:

Նա հավելել է, որ ուզում է հարց ուղղել այն մարդկանց, ովքեր ձայն են տվել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել այս մարդկանց այստեղ: «Ես ուզում եմ հասկանալ՝ լավ, բա այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու»,-ասել է նա։

Սիմոնյանը նաև մեղադրել է ընդդիմությանը «Ադրբեջանի հետ զուգորդված աշխատանք տանելու մեջ»։ «Հայտարարություն՝ սադրանք սահմանին, հայտարարություն՝ սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին, հայտարարություն ու հանրահավաք։ Ամբողջն իրար հետ զուգորդված է, դրանք զուգադիպություններ չեն ու սրա պատասխանը պետք է տաք»,-ասել է նա։

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի մեկնարկած քառօրյայի նիստերին, քանի որ պատգամավորները մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս հաստատել է դա իր խմբակցության անունից։

Պատգամավորները դա պայմանավորել են այն լրջագույն մարտահրավերներով, որոնց առաջ են կանգնած են Հայաստանն ու Արցախը, և այն կարմիր գծերով, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի անցնելու։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---