Վերջին դասը` հունիսի 3-ին

Վերջին դասը` հունիսի 3-ին

PanARMENIAN.Net - Վերջին դասը տեղի կունենա հունիսի 3-ին, տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ 2021-2022 ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Այսպիսով՝ ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---