ԱՀ նախագահ․ Հավատարիմ կմնանք ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության համար պայքարին13 ապրիլի 2022 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ԱՀ իշխանությունները հավատարիմ են մնալու երկրի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին։ Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 12-ին Մարտակերտում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձունքի հատվածում հակառակորդի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։ Միևնույն ժամանակ, Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։ ԱՀ նախագահը հավելել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ կառավարությունը շարունակաբար աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։ Ապրիլի 12-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախյան Փառուխում հրադադարի ռեժիմի խախտման և հայ զինծառայողի վիրավորման մասին։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Նշվում է, որ միջադեպը գրանցվել է նախորդ օրը։ «Վերջին 24 ժամում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել Փառուխ բնակավայրի մոտ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, կարգավորել է միջադեպը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |