Փաշինյան․ Խաղաղ պայմանագրի արագ ստորագրումը պլաններում է, բայց չենք բացառում, որ Բաքուն փակուղի կտանի, ագրեսիա սկսի

Փաշինյան․ Խաղաղ պայմանագրի արագ ստորագրումը պլաններում է, բայց չենք բացառում, որ Բաքուն փակուղի կտանի, ագրեսիա սկսի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, անդրադառնալով Բրյուսելում կայացած իր հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտարարել է՝ դրա արդյունքում համաձայնություն է տվել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

«Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս փակուղի տանել՝ դա դարձնելով Հայաստանի ու Արցախի դեմնոր ագրեսիվ գործողությունների առիթ: Նույնը վերաբերում է սահմանազատմանը, քանի որ էլի չի բացառվում, որ Բաքուն այդ գործընթացը կօգտագործի ՀՀ հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնելու համար՝ դե յուրե հայտարարելով, թե չունի տարածքային պահանջ», - ասել է Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ հաշվարկելով բոլոր ռիսկերը, հասկացել են, որ, այնուամենայնիվ, նույն կետում մնալը և որոշակի առաջընթաց չապահովելը «ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը»։ Փաշինյանը դրանով է պատճառաբանել այն, որ ՀՀ-ն Բրյուսելում համաձայնություն է տվել մինչև ապրիլի վերջ դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով ստեղծել Ադրբեջանի հետ։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---