Ներբանկային շուկայում բանկերի կողմից առքը 4 մլն ԱՄՆ դոլարով գերազանցել է վաճառքը

PanARMENIAN.Net -

Մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48.533.036 ԱՄՆ դոլար` 368.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 44.474.460 ԱՄՆ դոլար` 371.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի` հասարակայնության հետ կապերի գծով ծառայությունը:



Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 18.400.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 365.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 100.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 6.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 12.8 մլն ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---