15 ապրիլի 2022 - 15:14 AMT
Նախարար․ QR կոդի պահանջն առաջիկայում դեռ ուժի մեջ կմնա

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ QR կոդի պահանջն առաջիկայում դեռ ուժի մեջ կմնա։

Նա նշել է, որ այս պահին շատ բարենպաստ իրավիճակ է համաճարակային առումով, բայց հասկանում են, որ հենց այդ իրավիճակում էլ պետք է օգտագործել պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման պատուհանը, գրում է Aysor.am-ը։

«Ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատավայրերում QR կոդի պահանջի կանոնակարգը դեռ շարունակվում է մնալ ուժի մեջ, առաջիկայում դեռ մնալու է», - ասել է նախարարը։

Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,729-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 8-ով։ Մահվան դեպք չի գրանցվել: