15 ապրիլի 2022 - 17:20 AMT
870,000 ուկրաինացի փախստական արդեն տուն է վերադարձել

870,000 ուկրաինացի փախստական, որոնք հեռացել էին երկրից պատերազմի պատճառով, արդեն տուն է վերադարձել։ Ապրիլի 14-ի դրությամբ այդպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ը։

Ըստ կազմակերպության, ամեն օր Ուկրաինայի ուղղությամբ սահմանը հատում է մոտ 30,000 մարդ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ուկրաինացիների զանգվածային վերադարձը երկիր կարող է վատթարացնել հումանիտար վիճակն Ուկրաինայի ներսում։

«Դա անխուսափելիորեն նոր խնդիրներ կստեղծի, քանի որ մարդկանց աջակցություն կպահանջվի վերաինտեգրման կամ ընդունող համայնքների որոնման համար, եթե տուն վերադարձն անհնար է կամ ոչ նպատակահարմար»,-պարզաբանել են կազմակերպությունից։

Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, մոտ 5 մլն ուկրաինացի է հեռացել երկրից, մոտ 10 մլն ներքին տեղահանված կա։