3 ապրիլի 2009 - 22:14 AMT
Երեւանում է գտնվում ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասիեն
Երեւան է ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում, այցի ընթացքում Բեռնար Ֆասիեն կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

ԶԼՄ հետ հանդիպում դեռեւս նախատեսված չէ:

Այսօր Բաքու է այցելել ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ից համանախագահ Մեթյու Բրայզան: Ամերիկյան դիվանագետի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ ամբողջական կազմով տարածաշրջան կժամանի ամսվա վերջին: