Հռոմի պապը ռասիզմ է անվանել Եվրոպայում ուկրաինացի փախստականներին մյուսներից ավելի լավ ընդունելը

Հռոմի պապը ռասիզմ է անվանել Եվրոպայում ուկրաինացի փախստականներին մյուսներից ավելի լավ ընդունելը

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մտահոգված է այն փաստով, որ Արևմուտքում ուկրաինացի փախստականներին ավելի լավ են ընդունում, քան աշխարհի մյուս մասերից եկողներին, և ռասիզմ է անվանել դա։

Այդ մասին Հռոմի պապը խոսել է իտալական RAI հեռուստատեսությանը տված հարցազրույցում և բացատրել այդպիսի վերաբերմունքն ուկրաինացիների հանդեպ նրանց մաշկի գույնով, գրում է Obozrevatel-ը։

«Փախստականները 1-ին և 2-րդ կարգի են դասվում՝ ըստ մաշկի գույնի, կախված թե որ երկրից են՝ զարգացած թե թույլ զարգացած։ Մենք ռասիստներ ենք, և դա վատ է»,- ասել է Ֆրանցիսկոսը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ բոլոր երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն, սակայն «ընդհանուր հրաժարումը խաղաղությունից» խնդրահարույց է։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը վրդովմունք էր հայտնել Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի հանդեպ սևեռուն ուշադրության դրսևորմամբ։ Դրանում նա ռասայական խտրականություն էր տեսել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---