Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքը՝ բացառապես Հալաբյան-Լենինգրադյան ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում

Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքը՝ բացառապես  Հալաբյան-Լենինգրադյան ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքը կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում: Այդ մասին ասվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել:

Մետրոպալիտենը կաշխատի մինչև 1:00-ն։

Երևանի քաղաքապետարանի անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասել է, որ տրանսպորտի վարչությունն արդեն ունի իր սխեման՝ Բրազիլիայի հրապարակից քաղաքացիներին տեղափոխելու և հետդարձի համար։

Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ կտարվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, մաքրելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---