Շոֆերը՝ ԱԽ քարտուղարին. ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում իր մանդատին

Շոֆերը՝ ԱԽ քարտուղարին. ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ  շրջանակում իր մանդատին

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ հանդիպմանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

ԱԽ քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ:

Էնդրյու Շոֆերին ընդունել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերն ապրիլի 18-ին Երևանում հանդիպմանը քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու հարցը։ Այդ համատեքստում Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---