Քաղաքապետ․ Մեքենաների գույքահարկը չեն վճարում՝ ի՞նչ միջոցներով ասֆալտապատում անենք

Քաղաքապետ․ Մեքենաների գույքահարկը չեն վճարում՝ ի՞նչ միջոցներով ասֆալտապատում անենք

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԱՊՊԱ–ի վճարը պետք է կապված լինի տեխզննման հետ։

«Քաղաքացիներն ավտոմեքենաների գույքահարկը չեն վճարում, պարտք է գոյանում, իսկ ի՞նչ միջոցներով պետք է ասֆալտապատում իրականացնենք»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ինչ-որ գործիքներ պետք է կիրառվեն և ԱՊՊԱ-ի արժեքը պետք է կապված լինի նաև տեխզննման իրականացման հետ, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա նշել է, որ օրենքի փոփոխություն է եղել, կան մեքենաներ, որ երեք տարին մեկ պետք է տեխզննում անցնեն, և շատ քաղաքացիներ խուսափում են մեքենայի գույքահարկը վճարելուց՝ բողոքելով, որ ասֆալտապատումը կտորներով է արվում, ոչ ամբողջական։

Նրա տեղեկացմամբ՝ հավաքագրված բյուջեի հաշվին հնարավորություն է լինում իրականացնել ասֆալտապատման աշխատանքների ընդամենը 4-5 տոկոսը:

«Բոլոր կապալառուներն ուզում են ամբողջությամբ ասֆալտապատում իրականացնել, բայց քանի որ 5 տոկոսն ենք կարողանում անել, շատ տեղերում կտորներով է ասֆալտապատումը լինում»,-ասել է նա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---