Մարության․ Ապրիլի 24-ին ընդառաջ միջազգային գիտաժողով կլինի, ցուցահանդեսներ

Մարության․ Ապրիլի 24-ին ընդառաջ միջազգային գիտաժողով կլինի, ցուցահանդեսներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-22-ը կկայանա տեսակի մեջ եզակի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները» թեմայով միջազգային գիտաժողով: Կկարդացվի 29 զեկուցում` մի մասը հեռավար: Այդ մասին հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցահանդես` «Հայկական վարժարանների հետքերով. Ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով, գրում է «Առավոտը»։

«Հայ ժողովուրդը հսկայական ժառանգություն է թողել Օսմանյան կայսրությունում, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում: Դա կրթական համակարգն է: Չունենալով պետականություն, առկա ճնշումների պայմաններում հայերը կարողանում էին կազմակերպել կրթական գործը: Ցուցահանդեսը անդրադարձ է դրան: Սա նաև Սեդա Պարսամյանի, որը ցուցահանդեսի հեղինակն է և ժամանակավոր ցուցադրությունների գծով պատասխանատուն է, ապագա ատենախոսական աշխատանքի մաս է կազմում»,-հավելել է Մարությանը:

«Ապրիլի 24-ին հուշահամալիր են այցելում բազմաթիվ օտարերկրյա պատվիրականություններ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու, նրանց մի մասը գալիս է նաև թանգարան: Այս պահին մենք տեղյակ ենք, որ կլինի պատվիրակություն Հայաստան-Իսրայել, Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբերի ներկայացուցիչներից, նախարար` Նիդեռլանդներից և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը: Որպես կանոն ԱԳ նախարարությունից մենք գրություն ենք ստանում, թե ովքեր են լինելու: Այսինքն, առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Նա հայտնել է, որ ապրիլի 23-ին Ժանսեմի ցուցասրահում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ժան Պիեռ Սեֆերյանի «Անապատը. Մահվան քայլերթ» խորագրով գրաֆիկական նկարների, փորագրանկարների ցուցահանդեսը:

Ապրիլի 29-ին ևս ժամանակավոր ցուցադրություն կբացվի` «Հայկական սարսափները` հոլանդացիների աչքերով» խորագրով: Մարությանի ձևակերպմամբ, թանգարանի համար տարին «բերքառատ» է եղել` միջազգային գիտաժողով, ատեստավորում, միջազգային համագործակցություն, հրապարակումներ և ժամանակավոր ցուցադրություններ:

Մարությանը նաև ասել է, որ ապրիլի 15-ին թանգարանում տեղի է ունեցել «Բռնի կրոնափոխումը Օսմանյան Թուրքիայում. հաղորդումներ ամերիկյան մամուլից» ժողովածուի շնորհանդեսը, որ կազմել էր ավստրալահայ գրականագետ Արա Քեթիպեանը:

«Սա նրա երկրորդ համանման ժողովածուն էր»,- ասել է Հարություն Մարությանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---