Վանեցյան․ Մանդատները պետք են գալու իշխանափոխությունն ավարտին հասցնելու համար

Վանեցյան․ Մանդատները պետք են գալու իշխանափոխությունն ավարտին հասցնելու համար

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ապրիլի 18-ին Ազատության հրապարակում պատասխանել է խմբակցության անդամների կողմից մանդատները վայր դնելու հավանականության մասին հարցին։

«Մանդատը դնելը կամ չդնելը տեխնիկական հարց է, բայց, այնուամենայնիվ, իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում։ Փողոցի ճնշման տակ իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում։ Եվ այդ մանդատները մեզ նաև պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար», - ասել է Արթուր Վանեցյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ այս պայքարը հանուն իշխանության չէ՝ հանուն հայի է, հանուն հայկականության է, հանուն Արցախի է և հանուն Հայաստանի։

«Համարեք՝ դրել ենք մանդատները։ Այստեղ ենք, փողոցում ենք, խորհրդարանում չենք, ժողովրդի հետ ենք, ամեն օր շփվում ենք ժողովրդի հետ։ Իմ մասով կարող եմ ասել՝ մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, մի խորհրդարանում, որտեղ ասում են, որ Արցախում բնակվող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ՝ այլևս ինչով պետք է զբաղվե»,-ասել է Վանեցյանը։

Ապրիլի 17-ի երեկոյան ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիաներ է սկսել Ազատության հրապարակում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել և դրանք սկսված են։ Նա հավելել է, որ նստացույց է սկսում և տուն չի գնալու Ազատության հրապարակից։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց և պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային։ Ապրիլի 18-ի առավոտյան հրապարակում նստացույց անող Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի 2 մասնակից` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, որոնք հացադուլ են հայտարարել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---