Միշել․ Լիովին աջակցում եմ Փաշինյանի ջանքերին

Միշել․ Լիովին աջակցում եմ Փաշինյանի ջանքերին

PanARMENIAN.Net - ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, հայտարարել է, որ լիովին աջակցում է վերջինիս ջանքերին։

«Խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու համար Բրյուսելի մեր քննարկումները։ Լիովին աջակցում եմ նրա և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասին նպաստելու բոլոր ջանքերին»,- ասվում է գրառման մեջ։

Փաշինյանը և Միշելն ապրիլի 18-ի հեռախոսազրույցում քննարկել են ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---