Երևանի ավագանին 2 նոր անդամ ունի

Երևանի ավագանին 2 նոր անդամ ունի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կազմը համալրվել է 2 նոր անդամով։ Նրանց անունները մայրաքաղաքի ավագանու նիստում հրապարակել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Իմ քայլից» լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած 2 անդամի մանդատները ստացել են ցուցակում նրանց հաջորդած թեկնածուները՝ Էդգար Զաքարյանը և Վարսենիկ Ուզումյանը։

Չի նշվել, թե մանդատներից հրաժարված հատկապես որ անդամներին կփոխարինեն նորեկները։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում մի շարք անդամներ ևս հրաժարական ներկայացրեցին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---