Մեքենաների վրա գազաբալոնի տեղադրման լիցենզիա է ստացել ևս 3 կազմակերպություն

Մեքենաների վրա գազաբալոնի տեղադրման լիցենզիա է ստացել ևս 3 կազմակերպություն

PanARMENIAN.Net - Փոխադրամիջոցների վրա գազաբալոնների տեղադրման լիցենզիա է ստացել ևս 3 կազմակերպություն՝ երկուսը Երևանում, մեկը՝ Շիրակի մարզում։

Խոսքը 2022 թ․ մարտի 30-ին Հայաստանում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաների մասին է։

Ավելի վաղ 9 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության կողմից ստացել էր համապատասխան լիցենզիա։ Այս պահին հանրապետությունում գործում է լիցենզավորված 12 ընկերություն։

Գործընթացը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

ՏԿԵ նախարարությունը հորդորում է ոլորտում գործունեություն ծավալած մյուս ընկերություններին ևս ակտիվություն ցուցաբերել, դիմել լիցենզիա ստանալու համար, իսկ վարորդներին՝ հնարավորինս արագ իրականացնել գազաբալոնների վկայագրում, կամ ճնշափորձարկում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---