Լավրով. Ուկրաինայում սկսվում է հատուկ գործողության հաջորդ փուլը19 ապրիլի 2022 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում սկսվում է «հատուկ գործողության հաջորդ փուլը»։ Այդ մասին նա ասել է India Today հեռուստաալիքին հարցազրույցում։ «Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, ինչպես նախապես հայտարարվել էր, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրումն է։ Այս գործողությունը շարունակվելու է, հիմա դրա հաջորդ փուլն է սկսվում։ Կարծում եմ՝ հիմա կարևոր պահ է լինելու»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա ասել է, որ ճգնաժամը կարող էր վաղուց հանգուցալուծվել, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործակցեր և ձգտեր Մինսկի համաձայնագրերի կատարմանը։ Նրա կարծիքով, միաժամանակ «Արևմուտքը դավաճանել է Զելենսկուն»՝ օգտագործելով նրան Ռուսաստանի դեմ։ Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում՝ Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |