ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվից հետո Երևան կժամանի

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվից հետո Երևան կժամանի

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Ադրբեջան այցիցի հետո Հայաստան կժամանի։

Ապրիլի 19-ին նա «բովանդակալից» և «լավ» հանդիպումnներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ԵՄ դեսպանը Twitter-ի միկրոբլոգում մի քանի գրառմամբ հայտնել է, որ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, և քննարկելու ԵՄ հետագա աջակցությունը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։

Վերջին անգամ Կլաաարը տարածաշրջան էր այցելել մարտի կեսին։

Կլաարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթը ՀՀ ազգային ժողովում «կարևոր և հեռատես» էր անվանել։

Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---