Քերոբյանը կհայտնի գերաստղերի համերգների մասին․ «Մշակութային կյանքն էապես կհարստանա»

Քերոբյանը կհայտնի գերաստղերի համերգների մասին․ «Մշակութային կյանքն էապես կհարստանա»

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պլանավորում են էապես հարստացնել մշակութային կյանքը, նա խոստացել է մի քանի օրից հայտնել «գերաստղերի հայաստանյան համերգների մասին»։

«Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։

Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերը համարյա սպառված են։

Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի հայաստանյան համերգների մասին»,-ասվում է գրառման մեջ։

Ֆրանսիացի հայտնի երգիչ Գարուի համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին և 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Համերգը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10–ամյակի կապակցությամբ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---