21 ապրիլի 2022 - 14:55 AMT
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 23-ին մասնակցելու է ավանդական ջահերով երթին։ Այդ մասին հայտնել են նրա գրասենյակից։

«Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին», - ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը՝ պատասխանելով Yerevan.Today-ի հարցին։

Ջահերով երթն այս տարի մեկնարկելու է Հանրապետության հրապարակից` ժամը 19։15-ին։ Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։