Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին ֆրանսիական Մարսելի Ֆարո պալատը, կառուցված 1858 թվականին, Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ լուսավորվել էր ՀՀ դրոշի գույներով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։

Նա գրել է, որ Մարսելը լուսավորում է Ֆարոն ի հիշատակ 1․5 մլն հայերի, որոնք նահատակվեցին, տեղահանվեցին, նետվեցին բանտեր և սպանվեցին։

«Եկեք խոստանանք, որ երբեք թույլ չենք տա, որ ազգայնամոլության կատաղի գազանը կրկին տիրի»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---