Կենտրոնի թաղապետը հեռանում է պաշտոնից

Կենտրոնի թաղապետը հեռանում է պաշտոնից

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտոնից հեռանալու մասին։

«Ավարտին է մոտենում համայնքային ծառայության ոլորտում իմ առաքելության այս փուլը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում վերջին գրեթե 2,5 տարվա իմ գործունեությունը մեծ փորձառություն էր ինձ համար։ Մեր հայրենիքի համար այս բարդ ժամանակներում հնարավորություններիս սահմաններում փորձել եմ անել ամենը Երևան քաղաքի՝ ինձ վստահված հատվածում անհրաժեշտ բարեփոխումներ անելու, հանրությանը ծառայելու և հանրային բարիք ստեղծելու ուղղությամբ։ Շատ բան հասցրել եմ անել, իսկ ինչը չհասցրեցի՝ վստահ եմ՝ բարեխղճորեն կյանքի են կոչելու Կենտրոն վարչական շրջանի ինձ հաջորդող ղեկավարները։

Շնորհակալ եմ ինձ այս կարևոր առաքելությունն իրագործելու հնարավորությունը տալու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Կենտրոն վարչական շրջանի իմ թիմին, առանց որոնց անձնվեր և պատասխանատու աշխատանքի հնարավոր չէր լինելու գրանցել դրական արդյունքներ։

Հաջողություն եմ մաղթում Կենտրոն վարչական շրջանի հաջորդ ղեկավարին և աշխատակազմին համայնքին ծառայելու գործում։

Իմ հետագա գործունեության մասին հետաքրքրվողներին կտեղեկացնեմ առաջիկայում»,-ասվում է գրառման մեջ:

Ավետ Պողոսյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2019-ի դեկտեմբերին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---