Ուրուգվայում Թուրքիայի դեսպանին Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար ԱԳՆ են կանչել

Ուրուգվայում Թուրքիայի դեսպանին Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար ԱԳՆ են կանչել

PanARMENIAN.Net - Ուրուգվայում հայ ցուցարարների հասցեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար այդ երկորւմ Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ԱԳՆ են կանչել։

Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսո դեսպանին կանչել է Էստևեզի պալատ՝ այցը կայանալու է ապրիլի 25-ին, գրում է Elpais-ը։

Նշվում է, որ Consejo Causa Armenia del Uruguay իրավապաշտպան կազմակերպությունն իրազեկել է, որ Չավուշօղլուի ցուցադրած ժեստը թուրքական ահաբեկչական «Գորշ հայլեր» կազմակերպության նշանն է։

Ապրիլի 24-ին Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն հիմնական ներկայացուցիչն է լինելու գործադիր իշխանությունից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։

Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ դրոշներով և Ցեղասպանության ժխտումը դատապարտող պաստառներով։

Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հայտնի է իր պանթուրքիստական և ռասիստական գաղափարախոսությամբ։ Կազմակերպության անվանումը և խորհրդանիշները կապվում են թուրքական դիցաբանության հետ, որտեղ գայլը խիզախության և պատվի խորհրդանիշ է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---