Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ ավելի շատ է դրականը, քան բացասականը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը շատ կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ այսօր նա շատ մեծ կախում ունի Վրաստանից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է CIMERA ժնեւյան կենտրոնի նախագահ, փորձագետ Վիկեն Չեթերյանը: Նրա խոսքով, սահմանի բացման շնորհիվ ամենից շատ կշահի տնտեսությունը: «Թուրքիայով բեռնափոխադրումներն ավելի արագ եւ էժան կլինեն, քան Վրաստանով: Իսկ դա շատ կարեւոր է, առավել եւս Վրաստանում առկա ներկայիս քաղաքական իրադրության դեպքում»,- նշել է փորձագետը:



Նա նաեւ ընդգծել է, որ սահմանի բացումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: «Պատերազմի վերսկսման հավանականությունը բավական կնվազի: Ես վստահ եմ, որ զգային անվտանգության համար ավելի լավ է կողքին ունենալ չեզոք Թուրքիա, քան թշնամի-Թուրքիա: Այնպես որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ ավելի շատ է դրականը, քան բացասականը»,- ընդգծել է Վիկեն Չեթերյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---