Կիպրոսի նախագահի հանձնակատար․ Մարդկությունը չպետք է մոռանա այս սարսափելի հանցագործությունը

Կիպրոսի նախագահի հանձնակատար․ Մարդկությունը չպետք է մոռանա այս սարսափելի հանցագործությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն, որտեղ նշվում է, որ Կիպրոսը Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց ոգեկոչում է անմեղ նահատակների հիշատակը և իր «հարգանքն ու աջակցությունը հայտնում Հայաստանի ժողովրդին, որն արժանապատվությամբ դիմադրեց ու մեծ տառապանքների ենթարկվեց իր դեմ իրականացված ցեղասպանության հետևանքով»։

Ֆոտիուն նշել է, որ ապրիլի 24-ը ճանաչվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, որպեսզի «մարդկությունը երբեք չմոռանա ամենասարսափելի հանցագործություններից մեկը, որը հանգեցրեց ժողովրդի համակարգված ու զանգվածային ոչնչացման», տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Նա հիշեցրել է, որ Կիպրոսն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև սատարեց ցանկացած ջանքի՝ ուղղված «միակ պատմական արդարության վերականգնմանը»:

Կիպրոսի նախագահի հանձնակատարն արձանագրել է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի դեմ իր գործած հանցանքը։

Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975-ին։ Առաջին երկիրն է, որ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Կիպրոսը նաև ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---