Բայդեն․ Մտորելով Հայոց ցեղասպանության մասին՝ վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել

Բայդեն․ Մտորելով Հայոց ցեղասպանության մասին՝ վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը և նշել, որ ԱՄՆ–ը ճանաչում է հայերի ցավը և հարգում պատմությունը։

«1915 թվականի ապրիլի 24 օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և հասարակական գործիչներին։ Այդպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: Այսօր մենք հիշում ենք 1․5ս միլիոն հայերին և սգում նրանց ողբերգական մահը որոնք սպանվեցին, տեղահանվեցին կամ մահվան երթում հայտնվեցին՝ բնաջնջման արշավի ժամանակ

Մտորելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ատելության կործանարար ազդեցության բոլոր դրսևորումների հանդեպ։ Մենք կրկին պարտավորվում ենք խոսել և կասեցնել ոճրագործությունները, որոնք մնայուն սպիներ են թողնում աշխարհի վրա։ Սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում՝ եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, և որտեղ մարդիկ կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ։

Նաև պահն է մտորելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին։ Վերապրելով Ցեղասպանությանը՝ հայ ժողովուրդը վճռական էր՝ կառուցելու իր համայնքն ու մշակույթը, հաճախ արդեն այլ տանն ու այլ երկրում, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ նույնիսկ շարունակելով կրել ողբերգական այն գիտակցումը, թե ինչ էին ստիպված վերապրել իրենց նախնիները։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։

Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, ովքեր զոհվեցին ցեղասպանության ժամանակ»,-ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը 2021–ի ապրիլի 24-ի ուղերձում:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---