ՄԻՊ. Ալիևը Շուշիում ասել է՝ ադրբեջանական հասարակության մեջ ատելությունը հայերի նկատմամբ շարունակվում է

ՄԻՊ. Ալիևը Շուշիում ասել է՝ ադրբեջանական հասարակության մեջ ատելությունը հայերի նկատմամբ շարունակվում է

PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե չկա հանցագործությունների դատապարտում և մեղավորների պատիժ, ուղղակի չենք կարող խոսել արդյունավետ կանխարգելման մասին։

«Խոսքը նաև թուրքական պետության կողմից շարունակվող ժխտողական քաղաքականության մասին է, որը խիստ դատապարտելի է և մարտահրավեր է ցեղասպանությունների կանխարգելման համար»,-ասել է նա, տեղեկացնում է Factor.am-ը։

Գրիգորյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին՝ նշելով, որ այդ երկրի կողմից շարունակվում են ահաբեկման քաղաքականության դրսևորումները:

«Ալիևը Շուշիում հայտարարեց, որ ադրբեջանական հասարակության մեջ ատելությունը հայերի նկատմամբ շարունակվում է: Նա իր խոսքում նշում էր՝ մեր սերունդները գիտեն մեր ատելի թշնամուն: Այսինքն՝ խոսքը կոնկրետ թշնամանքի հարուցման մասին է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---